Վեբ կայք ձեր բիզնեսի համար
Վեբ կայքն անհրաժեշտություն է ժամանակակից բիզնեսի համար: Այսօր վեբ կայք պատվիրելն ավելին է, քան մոդայիկ երևալը: Դա ձեր բիզնեսի զարգացմանն ուղղված անհրաժեշտ ներդրում է: Ցանկացած գործունեության պարագայում կայքի համար ներդրվող գումարը, ավելի քան, փոխհատուցվում է: Կայքը ոչ միայն ձեր այցեքարտն է առավել ներկայանալի դարձնում, այլև`
- Լավ կայքը գտնում է նոր հաճախորդներ: Ինչպես խանութի կամ գրասենյակի դեպքում է, մարդիկ կայք մտնում են որոշակի նպատակներով: Ժամանակները, երբ մարդիկ հերթով անցնում էին խանութներով իրենց ուզածը գտնելու համար, արդեն անցյալում են: Տարատեսակ բուկլետները կամ կատալոգները անհարմար են և անհրաժեշտ ժամանակ հազվադեպ են ձեռքի տակ լինում: Ձեր հաճախորդները ու պոտենցիալ գործընկերնեը հիմա փնտրում են ձեզ ինտերնետում, իսկ կգտնեն արդյոք ձեզ այնտեղ` որոշողը միայն դուք եք:
- Կայքը շուրջօրյա վիրտուալ գրասենյակ է: Վեբ կայքը հասանելի է ամեն օր, ամեն ժամ, գրեթե ամենուրեք: Ցանկացած պահի ձեր կայքից կարելի է իմանալ ձեր հասցեն, հեռախոսահամարը, իմանալ ինչպես կարելի է այցելել ձեզ (դիրքը քարտեզի վրա), իմանալ ապրանքների ու ծաոայությունների գները, տեղեկանալ նորությունների, գործող զեղջերի, ակցիաների մասին: Այսպես դուք ոչ միայն չեք կորցնի մշտական ու հավատարիմ հաճախորդներին, այլև հեշտությամբ ձեոք կբերեք նորերը:
- Վեբ կայքը գովազդի ամենաէժան ու արդյունավետ տարբերակն է: Օրինակ` հեռուստատեսությամբ մի քանի վայրկյան տևողությամբ ձեր գովազդը կարող է ավելի թանկ արժենալ, քան վեբ կայք պատվիրելը: Տարբերությունը սակայն նրանում է, որ Ձեր կայքը աշխատում է ձեր բիզնեսի համար ոչ թե վայրկյանններ, այլ` տարիներ շարունակ: Կայքը, ի տարբերություն տեսահոլովակի կամ ասենք պաստառի, երկխոսության դինամիկ հնարավորություն է ընձեռում:
- Կայքը ընդգծում է ձեր առավելությունները: Կայքում կարելի է ներկայացնել հատուկ ինֆորմացիաներ, որը դժվար է այլ ճանապարհներով մատուցել հաճախորդներին. օրինակ` որևէ ռեստորանի պարագայում, կայքի առաջին իսկ ալցելուն կարող է ավելի ընդհանրական պատկերացում կազմել ռեստորանի գործունեության ու համալիր ծառայությունների մասին, քան` նույնիսկ մշտական հաճախորդը: Կայքում կարող է ներկայացվել սննդի պատրաստման տեխնոլոգիաները, սանիտարական մաքուր պայմանները, իսկ այդ ամենը այլ ճանապահներով հաճախորդներին ներկայացնելը անիրատեսական է:
- Կայքը պատասխանում է ձեզ տրվող հարցերին: Ցանակացած գործունեության մեջ, տրվում են կրկնվող հարցեր , որոց պատասխանները տեղադրելով կայքում դուք կխնայեք ձեր և ձեր աշխատակիցների ժամանակն ու ռեսուրսները:
- Վեբ կայքը նպաստում է ձեր իմիջին: Բոլոր առավոլություններին զուգահեռ կայքը նկատելիօրն նպաստում է կազմակերպության իմիջին: մեր ոերում դժվար է լուրջ վերավերել բանկին կամ ռեստորաննին որը չունի իր կայքը: Բոլոր գովազների մեջ կազմակերպությունները ցառայությունների ու ապրանքնեը գովազդելուն զոգահեռ իրենց կաըքն են գովազգում:
Վեբ կայքը իրական անհրաժեշտություն է, այլ ոչ թե շռայլություն: Հրաժարվել ծամանակակից տեխնալոգիաների ընձեռած այս անփոխարինելի միջոցից, նշանակում է ձեր բիզնեսը զրկել դինամիկ զարգացմանն մեծապես նպաստող հնարավորությունից:




